Lurer.com-ը գրում է.

Նախօրեին ԱԱ-2022-ի Հոլանդիա-Արգենտինա հանդիպման ժամանակ մահացած ամերիկացի լրագրող Գրանտ Ուոլի եղբայրը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։

«Իմ անունը Էրիկ Ուոլ է: Ես ապրում եմ Սիեթլում, Վաշինգտոն: Ես Գրանտ Ուոլի եղբայրն եմ։ Ես գեյ եմ: Եվ ես եմ պատճառը, որ եղբայրս աշխարհի առաջնությանը ծիածանի մարզաշապիկով էր: Նա առողջ էր։ Գրանտն ինձ ասաց, որ սպառնալիքներ է ստացել:

Ես չեմ հավատում, որ նա մահացել է: Ես վստահ եմ, որ նա սպանվել է: Խնդրում եմ ցանկացած օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրանտը վատացել է մամուլի կենտրոնում՝ հավանաբար սթրեսի պատճառով։

Աշխարհի առաջնության սկզբում Ուոլին իրավապահները բերման էին ենթարկել ԱՄՆ-Ուելս խաղից առաջ՝ շապիկի վրա պատկերված ծիածանի սիմվոլիկայի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել