Armenpress.am-ը գրում է.

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, նշելով, որ Քրիստինա Շ-ն նոյեմբերի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել