Իսկ երկրորդ գործը վերաբերում է Վ․ Սաղաթելյանի՝ համայնքապետ աշխատած տարիներին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան գրել են․ «Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի օրինական շահերին 7 մլն 951 հազար 250 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ 2020 թ․ ապրիլի 23-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 50155120 քրեական գործը: 2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի նախկին ղեկավարը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է 2016 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղամավան համայնքը ղեկավարած Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը: Նախաքննությունը շարունակվում է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել