- Ստացվում է՝ ընդդիմությունն անպտուղ գործունեությամբ է զբաղված խորհրդարանում։
- Ես չեմ կարող գնահատական տալ ընդդիմության գործունեությանը, ես իմ գրառմամբ տվել եմ էն պրոյեկտը, թե ինչպես պետք է լինի, ինչպես ճիշտ է, ինչպիսին օրգանական է։ Թե ինչպես կդառնա, չգիտեմ։
- Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, Ձեր կարծիքով։ Իշխանությունը հաղթո՞ղ դուրս եկավ ընդդիմության դեմ պայքարում։
- Ես չեմ կարող ասել եւ չեմ ուզում գնահատական տալ ընդդիմության գործունեությանը․ անում է այն, ինչ որ կարողանում է, ինչ որ ճիշտ է համարում։
- Իսկ Դուք հիմա քաղաքական գործունեությամբ զբաղվո՞ւմ եք։
- Ոչ, ես ո՛չ կուսակցական, ո՛չ դաշինքային որեւէ քաղաքական պրոցեսի մեջ չկամ։
- Բայց կարծեմ ասել էիք, որ շարունակելու եք պայքարը, քաղաքականությունը։
- Ես կասեցրել եմ եւ չեմ հայտարարել վերսկսելու մասին։
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ քաղաքականությունից ընդհանրապես։
- Քաղաքականությունից դուրս չեմ եկել, ժամանակավոր կասեցրել եմ քաղաքական գործունեությունս, մինչեւ կգա ժամանակը՝ կվերսկսեմ ավելի հարմար պահի, իրավիճակով պայմանավորված։
- Բայց Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ եք կատարում, հետեւում եք, չէ՞, քաղաքական իրադարձություններին։
- Այո, իհարկե, հետեւում եմ, բա իմ երկիրն է, ո՞նց չհետեւեմ․ իմ ժողովուրդն է, իմ պետությունն է, իմ Արցախն է, ո՞նց կարող է չհետեւեմ, մարդ եմ, ապրում եմ Հայաստանում` հոգսերով, ամեն ինչով։
- Քաղաքական դաշտում ճգնաժամ տեսնո՞ւմ եք։
- Դե, խորհրդարանական ճգնաժամ կա, քաղաքական ճգնաժամ՝ իհարկե, կա։ Օրակարգի վակուում է, անելիքի բացակայություն է, գաղափարախոսության բացակայություն է։
- Իսկ նոր ուժերի ի հայտ գալու անհրաժեշտություն, հրամայական կա՞, ըստ Ձեզ։
- Ռուսերեն մի ասացվածք կա՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ու դա լցվելու է մի օր։
- Ո՞ւմ միջոցով։ Կարո՞ղ է այդ լցնողներից մեկը Դուք հանդիսանաք։
- Ամեն ինչ էլ հնարավոր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել