Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Մարոկկոյի դեմ խաղի տրամադրվածության մասին։

«Թիմը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն։ Ժողովուրդը չափազանց քաջ է, որ թույլ տա մրցակիցը վախեցնի իրեն։ Սա թիմ է այդ բառի ամենաուղիղ իմաստով, և այն մինչև վերջ կպայքարի իր երազանքի համար։ Հավատացե՛ք մեզ։ Առա՛ջ, Պորտուգա՛լիա»,- գրել է Ռոնալդուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից Շվեյցարիայի դեմ խաղը պահեստայինների նստարանին սկսելու պատճառով։ Սակայն ավելի ուշ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել էր լուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել