Armenpress.am-ը գրում է.

COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում նվազել Է 3 տոկոսով, մահացությունը՝ 17 տոկոսով, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի ամերիկյանից. այնտեղ տվյալ ցուցանիշն ավելացել Է 14 տոկոսով: Հիվանդացության թվի առավել մեծ անկում գրանցվել Է Աֆրիկայում (78 տոկոսով) և Հարավարևելյան Ասիայում (27 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 2,9 մլն նոր դեպք:

COVID-19-ից մահերի թիվը շաբաթվա ընթացքում աննշան աճել Է միայն Հարավարևելյան Ասիայում (3 տոկոսով), մյուս տարածաշրջաններում գրանցվել Է անկում: Մահվան դեպքերի թվի ոչ մեծ նվազում Է արձանագրվել Աֆրիկայում (83 տոկոսով) և Արևելյան Միջերկրականում (33 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ով պայմանավորված շուրջ 7800 մահվան դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 647,9 միլիոն դեպք և հիվանդության հետևանքներից շուրջ 6,6 մլն մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել