Tert.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրոն եղբորը կոչ է արել հեռանալ ազգային թիմից։ Սոցցանցերում նա գրել է, որ ցանկանում է, որ եղբայրը լքի ազգային հավաքականի ճամբարը և վերադառնա տուն։

«Ես շատ էի ուզում, որ նա տուն գար, հեռանա ազգային թիմից և նստեր մեր կողքին, որպեսզի մենք գրկենք նրան, հանգստացնենք և հիշեցնենք, թե ինչի է հասել»,- ասել է Ավեյրոն։

Ռոնալդուի քույրը նաև շեշտել է, որ տխրում է լսելով, թե Պորտուգալիայում ինչ են խոսում եղբոր մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել