Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել