Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 6-ի և 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  14.3°C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -15.3°C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 1.6°

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել