Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը բարձրացրել է բեռնատարը, որը ճզմել էր իր հորը, գրում է Good News Network-ը։ Սոցցանցերում դպրոցականին հերոս են անվանել։

Մեթյու Ուիլկինսոնը որոշել էր փոխել իր բեռնատար ավտոմեքենայի արգելակները, սակայն մեքենայի տակ աշխատանքներ կատարելիս՝ այն ընկել է տղամարդու վրա։

«Այն ամենը, ինչի մասին կարող էի մտածել, ինձնից դուրս եկող շունչն էր: Ես ուղղակի ճզմվել էի: Չէի կարողանում խոսել, չէի կարողանում շնչել»,- հիշում է Մեթյուն։

Բարեբախտաբար, այդ պահին մոտակայքում է եղել տղամարդու որդին՝ Դալինը։ Քոլեջի ուսանողն ուժեղ ձայն է լսել և վազել դեպի ավտոտնակ՝ գտնելով հորը ծանր վիճակում: Դեռահասը շտապել է օգնել՝ մերկ ձեռքերով բարձրացնելով բեռնատարը՝ թույլ տալով Մեթյուին դուրս գալ թակարդից։

Ուիլկինսոնին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է թոքի պատռվածք և կողոսկրերի կոտրվածք։ Տղամարդը չէր հասկացել, թե ինչպես է իրեն հաջողվել ազատվել, քանի դեռ չի նայել անվտանգության տեսախցիկների ձայնագրություններն ու տեսել է, թե ինչպես է Դալինը բարձրացնում մեքենան։

«Իմ տղան իմ հերոսն է։ Նա փրկեց իմ կյանքը»,- ասել է Մեթյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել