Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանը երաշխավորում է, որ Ղարաբաղում ապրող հայերը կունենան նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով՝ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է APA-ն։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ երաշխավորում է, որ Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայազգի բնակչությունը կունենա նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել