Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում և ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության ելքից և դրա արդյունքներին հաջորդող պայմանավորվածություններից։

Նա այս մասին ասել է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մոսկովյան նիստը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամբողջ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի և եվրասիական տարածքի անվտանգային վիճակը, հավանաբար, և միջազգային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի հատուկ ռազմական գործողության ելքից և դրա արդյունքում ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններից», - ասել է Զասը:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ կազմակերպության պատասխանատվության գոտում հակամարտությունների լուծումը «ընդհանուր խնդիր է»։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունը լինելու է կազմակերպության պատասխանատվության գոտում «բոլոր առկա հակամարտությունների կարգավորումը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել