Tert.am-ը գրում է.

Չեմ հավատում, որ ճանապարհը փակածները բնապահպաններ են եղել, եթե իրենք դեռ երկու շաբաթ առաջ անհանգստություն են ունեցել, որ այդտեղով զենք-զինամթերք է տեղափոխվել, ապա այդ հարցերը իրենք պետք է ճշգրտեն խաղաղապահ ուժերի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող մայրուղին մի քանի ժամով փակելուն:

«Պետք է նկատել, որ նմանատիպ միջադեպեր, սադրանքներ կլինեն՝ նպատակ ունենալով անհարմարություններ ստեղծել մեր հայրենակիցների համար և հայաթափել Արցախը: Հետևաբար նման սադրանքներին պետք է սառնասրտորեն մոտենանք և տանք համապատասխան արձագանք։ Մինչև միջազգայնորեն չլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են։ Այն ժամանակ էլ, երբ ապրում էին հարևանությամբ, նմանատիպ միջադեպեր լինում էին, ես շատ էի Արցախ գնում, գիտեմ, հիմա կոնֆլիկտները ավելի տաքացած վիճակում են։ Չպետք է երանգավորել այս հարցը, որ ինչ-որ արտառոց բան է եղել»,- ասաց Աղազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել