ArmLur.am-ը գրում է․

Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ընթացող շարասյան մարդատար մեքենայից ադրբեջանցիները դուրս են եկել և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։ ArmLur.am-ը զրուցել է Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանի հետ:

«Դրանից առաջ էլ դեպք է եղել, որ գյուղի տրանսֆորմատորն են վառել, գծերը վառել էին, ինչի հետևանքով բնակիչների սառնարանները վնասվել են։ Սա էլ հերթական այդ սադրանքներից էր, որը կատարվեց ազերիների կողմից»,- նշեց Արարատ Զախարյանը՝ ասելով, թե թուրքն իր ձեռագիրը երբեք չի փոխում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել