Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու ռոնալդուն խոսել է ԱԱ-2022-ի Հարավային Կորեայի դեմ խաղում մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու մասին։

«Դաշտից հեռանալուցս առաջ մրցակցի ֆուտբոլիստներից մեկը խնդրեց ավելի արագ լքել խաղադաշտը։ Ես ասացի, որ ձայնը կտրի, նա նման բաներ ասելու իրավունք չունի, չպետք է ինչ-որ բան մեկնաբանի։ Եթե մրցավարը խնդրեր, կարագացնեի, նման լեզվակռվի անհրաժեշտություն չկար»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում O Jogo-ն։

Հիշեցնենք, որ երկու հավաքականներն էլ փլեյ-օֆֆի ուղեգիր են ձեռք բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել