Tert.am-ը գրում է.

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին:

Այս մասին  լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նշենք, որ ԵՄ-ն ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշում է կայացրել․ ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ է սահմանվելու 60 դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել