Հայաստանում ոչ միանշանակ արձագանքների է արժանացել հայ-հունգարական հարաբերոթյուններում տեղի ունեցող ձնհալը, երբ, փաստորեն, այլևս խոսք է գնում դիվանագիտական հարաբերութունների վերականգման մասին նույնիսկ հենց այս ձմռանը՝ ոչ ռեզիդենտ դեսպանների փոխադարձ նշանակման տեսքով:

Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ հարաբերությունները սառեցվեցին, դիվանագիտական կապերը խզվեցին այն բանից հետո,երբ այդ երկիրը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, որին այնտեղ Ալիևը դարձրեց ազգային հերոս՝ բազմաթիվ պարգևների արժանացնելով:

Հունգարացիների հետ, որոնց նախնիները ծագումով Ալթայից են ու արյունակից թյուրքերին, հարաբերությունների կարգավորումը չէր լինի վիճելի ու նույնիսկ դատապարտելի, եթե Հունգարիան աներ գլխավորը՝ այն, ինչ Հայաստանն ակնկալում էր. դիմեր Ադրբեջանին՝ պահանջելով անվերապահորեն կատարել Հունգարիայի դատարանի վճիռը, դիմեր եվրոպական կառույցներին՝պահանջելով դատապարտել Ադրբեջանին Սաֆարովին ազատ արձակելու կամ հերսացնելու համար:

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ միայն հետևանք է նահատակված հայ սպայի հիշատակի հանդեպ իշխանությունների դրսևորած անարգանքի, որով փաստացի անարգվում է Հայաստանը, այլև այն ունի շատ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական կոնտեքստ. Նիկոլը, լինելով թյուրքական աշխարհի դեսպանը՝ Հայաստանում, այստեղ առաջ տանելով թուրքերի նարատիվները, իր էթնիկ ընդհանրությունն ադբեջանցիների հետ հպարտորեն ընդգծող և Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է համարում հենց թյուրքական աշխարհին Հայաստանի ինտեգրման տեսանկյունից. ոմանք որոշել են կառուցել նոր գլոբալ թյուրքական աշխարհ՝խնդիր ունենալով՝ այդ աշխարհի սրտից հանելու հայկական սեպը, իսկ այն հանելու երկու ճանապարհ կա՝ հայերի ֆիզիկական բնաջնջումը կամ Հայաստանի ինտեգրացիան դրան: Առայժմ նախապատվություն է տրվում երկրորդ տարբերակին, ինչը, սակայն ուղեկցվում է ադրբեջանահաճո նյուանսներով՝ ասենք Արցախի հայաթափման կամ դրա վերացման,ինչպես նաև միջանզցքային լոլոների վերաբերյալ պարտադրանքների տեսքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել