Մի տեսակ առանց հիշողության արարածի եք նմանվում, երբ կուլ գնալով վառ ու շատ լույսերին, ակամայից ասում եք՝ բայց սիրուն ա։ Սիրուն ա, բայց ճիշտ չի։ Ճիշտ չի 2 ամիս առաջ 200-ից ավել զոհ տալ, մեկ օր անգամ սգո օր չհայտարարել, բայց 2 ամիս հետո ճոխ ու վառ ամանոր տոնելը։ Մի տեսակ նախիրի հոգեբանություն ա հիշեցնում։
Ես անձամբ թքած ունեմ եվրատեսիլների ու նմանատիպ միջոցառումների վրա։ Երբ անհատները ֆեյսբուքով են դիրքերի համար վրանի ու խրամատ փորելու համար պերֆերատոր առնելու փող հավաքում, իսկ պետությունը եվրոպացիքին գոհացնելու համար 285.000.000 դրամ է ծախսում, հուշարձան շենքերն ապականում, դա շարքային անբարոյականություն է։ Ու այդ անբարոյականությամբ հիացողներն էլ ակամայից դրան մասնակից են դառնում։
նիկոլենք լավ գիտեն ոնց գրավեն, կաշառեն ու իրենց հանցակիցը դարձնեն գյոռմամիշ հային։ Այ, եթե հայտարարվի, որ ամեն հրապարակ այցելողին ու նիկոլին այդ լույսերի համար շնորհակալություն հայտնողին մարդա մի հատ կոնֆետ են տալու, վստահ եմ՝ հրապարակում տեղ ու դադար չի լինի...
Իսկ Եռաբլուրում մինչև հիմա փոսեր են փորում ու հուղարկավորություններ անում։

նիկոլենց կազմակերպածին մասնակից դառնալով դուք կամա թե ակամա արդարացնելու եք իրենց արածները։ նիկոլենք ձեզ նկարելու ու մեծ պլանով ցույց են տալու, էջերով տարածելու են, որ բարոյական մնացած հատվածին ասեն՝ տեսեք, մենք մենակ չենք մեր անբարոյականության մեջ, տեսեք՝ էս նույն ձեր «ժողովուրդն» ա, որ երեկ հարևանի կորած տղու հուղարկավորությանն էր Եռաբլուրում, էսօր հիանում ա «տոնական» Երևանի լույսերով։

Թող Երևանի «տոնական» լույսերը չկուրացնեն ձեր հոգիները։ Իրական ԼՈՒՅՍԵՐԸ սառը հողի տակ են։ Եվ այնտեղ են, որ դուք ապրեք ու հիշեք իրենց, ոչ թե կենդանու պես մեկ ամիս հետո ուրանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել