168.am-ը գրում է.

Չնայած օրական գրանցվող դեՇենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները: պքերը մոտ են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնել ավելի նպատակային՝ տնտեսության կտրուկ դանդաղման և հանրային հիասթափության ֆոնին:

Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ այլևս քաղաքացիներից չի պահանջի թեստի բացասական արդյունք՝ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլևս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: 2 օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաև մետրոյից օգտվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել