Չնայած բանկային ոլորտի մասնագետներն անցած շաբաթ խորհրդարանում դեմ են արտահայտվել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման՝ իշխանության առաջարկած մոդելին, սակայն Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը դրած մեկ մաշիկի մեջ, պնդում է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների», որպեսզի քաղաքացիներին ավելորդ անհարմարություններ չպատճառվեն։

Հիշեցնենք, որ փորձագետներն առաջարկում են, որ հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին հիմնավորի՝ ապացուցի իր ունեցվածքը, հակառակ դեպքում գործընթացը դառնում է անիմաստ, քանի որ վաղը պետությունը չի կարող իքս պաշտոնյային, գործարարին կամ քաղաքական գործչին ասել, որ ապօրինի է հարստացել, եթե չունի նախնական պատկերը։ Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր հայտարարագրումը կիրականացնեն ոչ թե մասնագիտական համայնքի թելադրանքով, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել