Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում:
Համապատասխան երաշխիքներ եւ արտոնություններ են սահմանված նաեւ մի շարք այլ օրենքներով»։ Սակայն, ըստ ընդդիմադիր դաշինքի, վերոնշյալ արտոնություններն ու երաշխիքները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, արդյունքում շատերն ստիպված են լինում «բախել տարատեսակ դռներ», իսկ երբեմն էլ դրանք մնում են թղթի վրա։ Նախագիծը խորհրդարանում կներկայացնի 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել