Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են BMW և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած «Գավառի» բժշկական կենտրոնի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել