2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուներն հանդիսանում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:

Այս մասին հաղորդել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել