«Վերածնված Հայաստան» կուսակցության անդամ, ցուցակի 39-րդ համար Մարիա Պետրոսյանը եւ 41-րդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, նույնպես մանդատից կհրաժարվեն։ Նման մտադրություն ունի նաեւ ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանը, ով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սակայն մի քանի ամիս է՝ գտնվում է Ղազախստանում՝ իր բիզնես-գործերով։ Ցուցակի հաջորդ երեք համարները, որոնք էլ կդառնան պատգամավոր, դաշնակցական Արփինե Վարդանյանն է՝ Թալինից, Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը եւ հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ Ռոբերտ Սահակյանցի որդին։ Այսպիսով՝ «Հայաստան» խմբակցությունը կունենա 19 տղամարդ եւ 10 կին պատգամավոր եւ ԸՕ պահանջը՝ սեռային համամասնության 30 տոկոսի մասով, կատարած կլինի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f584a77667d0f411f4a869b98ea494e7
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել