Սրանով է պայմանավորված, որ ՔՊ վարչության նախագահի տեղակալ չնշանակվեցին, դիցուք, կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը կամ Արայիկ Հարությունյանը, այլ նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին։ Սրանով Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր կողքին տեղ ունեն անմնացորդ կամակատարները։ ՔՊ աշխատակազմի ղեկավար էլ նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով ժամանակին «Հայկական ժամանակի» գանձապահն է եղել, ապա՝ հաշվապահը, հետո՝ կառավարական առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը եւ տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին եւ նրա կնոջը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել