Հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանն ամուսնալուծվել է և ցանկանում է կրկին ամուսնանալ: Չնայած, որ գեղեցկուհին պարբերաբար նշում էր, թե շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն էլ իր երազանքների արքայազնն է, սակայն կյանքում լինում են նաև շրջադարձեր: Գեղեցկուհին որոշել է իր կյանքը կապել մեկ այլ տղամարդու հետ:

«Հրապարակը» կապ հաստատեց Գոհար Հարությունյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ է ամուսնալուծվել և ո՞վ է վերջինիս նոր ընտրյալը, սակայն Գոհարը մի այսպիսի առնվազն տարակուսելի, անկիրթ ու ծիծաղելի պատասխան տվեց մեզ.

«Դեռ այսքան ժամանակ ոչ մի լրագրող ինձ չի զանգահարել, ես չեմ պատասխանի ձեր հարցին»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Մենք ներողություն խնդրեցինք վերջինից, որ հանդգնել ենք իր պես «մեծությանն» անհանգստացնել և այդպես էլ չհասկացանք, թե ո՞րն է այս աստիճան մեծամտության պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել