Ֆրանսիական բագետը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս որոշումն ընդունվել է Մարոկկոյում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստում, հայտնում է կազմակերպության թվիթերյան էջը:

«Նորույթ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ բագետի արտադրության փորձն ու մշակույթը. շնորհավորում եմ Ֆրանսիային», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուկրաինական բորշը ճանաչել էր որպես ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտ։ Նշվել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է ճանաչվել ոչ թե հենց ճաշատեսակը, այլ դրա պատրաստման եղանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել