Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում։
Հիշեցնենք, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստան եւս ժամանակին արգելված էր։ Տեղեկություններ կան նաեւ, որ պետնախարարի խորհրդական, «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը փորձում է առողջապահության նախարարի պաշտոնում հարազատ քրոջը՝ Լիլիթ Հակոբջանյանին առաջարկել, ով 2020-ից նախագահի՝ առողջապահության գծով խորհրդականն է եւ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնի ղեկավարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել