Armsport.am-ը գրում է.

Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հերթական գրառումն է արել արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի մասին։

«Թող աղոթի, որ ես նրան չգտնեմ»,-գրել է Ալվարեսը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի Արգենտինա-Մեքսիկա խաղից (2-0) Մեսսին մարզաշապիկով փոխանակվել էր մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ։ Դրանից հետո համացանցում տեսանյութ էր տարածվել Արգենտինայի հանդերձարանից, որում երևում էր, որ Մեսսին Մեքսիկայի մարզաշապիկը գցել է գետնին, իսկ հետո՝ ոտքով հրել։ Այս իրավիճակը բարկացրել էր Ալվարեսին, նա ասել էր, թե Մեսսին «Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկով ու երկրի դրոշով մաքրել է հատակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել