Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայթրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը, որպեսզի տուժածներին բուժօգնություն տրամադրվի:

Այդ ընթացքում «Գեզթեփեի» երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, պոկել անկյունային դրոշակի ձողը և դրանով հարվածել «Ալթայի» դարպասապահի գլխին. վերջինը վնասվածք է ստացել:

Մրցավարների խումբը որոշել է դադարեցնել և հետաձգել հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել