ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից Քրիստինե Վարդանյանն Ոստիկանությանն ու իրավապաշտպաններին ահազանգել է հայաստանյան իրականությունը շատ դիպուկ կերպով պատկերող մի միջադեպի մասին. Լոռու մարզի բնակիչները պատգամավորին ահազանգել են այն մասին, որ մի քանի քաղաքացի դաժան ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ՝ դաժան բռնության ենթարկելով քաղաքացիներին, օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Ծանոթ տեսարան է, դե իհարկե. գրեթե մեկին մեկ կրկնվել է «Եռաբլուրի» խայտառակությունը՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով Նիկոլի իշխանության բնույթը: Ի՞նչ բնույթ ունի Նիկոլի իշխանությունը: Միանշանակ է՝ բռնակալական, քանզի միայն բռնապետական երկրներում կարող է քաղաքացու անվտանգությունն ու առողջությոնը պետության կողմից ստորադասվել բացարձակ միապետի կոմֆորտին՝ չունենալով ոչ մի հետևանք:

Երբ Նիկոլը ինտենսիվորեն մարդկանց գիտակցությունը շոկաթերապիայի էր ենթարկում՝ փորձելով թուլացնել մարդկանց զգոնությունն ու կոծկել իր բուն առաքելությունը, ՀՀ քաղաքացիներին 3 մլն վարչապետ էր անվանում՝ իրեն համարելով նրանցից ամենավերջինը: Հիմա, երբ ուժայինները տրորում են քաղաքացիներին, տեսնես մեկը չի՞ հարցնում՝ բա վարչապետներին փողոցում կամ գերեզմաններում տշում են, բա…

Ճար ունեք, ճար արեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել