Armenpress.am-ը գրում է.
Չինաստանում արդեն երրորդ օրը շարունակ կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թիվ է գրանցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի 35 հազար 183 դեպք։ Վարակվածների մեծ մասն առանց ախտանիշների են։
Սա կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում գրանցված վարակումների առավելագույն թիվն է։ Նախորդ առավելագույն վարակումները գրանցվել էին նոյեմբերի 24-ին և 25-ին։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1098229.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել