Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:

Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել