Tert.am-ը գրում է․

Հայտնի են դարձել Մոսկվայի հյուսիսում հայ երիտասարդի մահապատժի մանրամասները. Կասկածյալը, որը բերման է ենթարկվել տաք հետքերով, ոստիկաններին հայտնել է, որ շփոթվել է և սխալ մարդու է փորձել սպանել:

Ինչպես հայտնում է mk.ru-ն, նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմանում, Սոլնեչնոգորսկայա փողոցի բարձրահարկ շենքի բնակչուհին տեսահսկման համակարգի էկրանի վրա նկատել է, որ երկրորդ հարկի բնակարաններից մեկի վարձակալը՝ Աշոտ անունով (անունը փոխված է), մոտեցել է մուտքի դռանը։ Այդ պահին գլխարկով մի անհայտ տղամարդ թիկունքից հարձակվել է նրա վրա ու սկսել ծեծել։
Հարձակվողը բղավել է, որ կսպանի նրան, ապա հետևել է մոտ 7 կրակոց, որից հետո հանցագործը հանգիստ հեռացել է։ Բժիշկներն ու ոստիկաններն արնահոսող Աշոտին գտել են մուտքի մոտ:

Երիտասարդի մոտ ախտորոշվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի բազմաթիվ վնասվածքներ։ Նա գիտակից վիճակում է եղել, բայց շոկի պատճառով ոչինչ չի կարողացել բացատրել։ Երիտասարդին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակ, դրանից երկու պահունակ, 7 փամփուշտ և 2 ռետինե գնդակ։ Հետախույզներն արագորեն ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկները և  ձերբակալել կասկածյալին: Պարզվել է, որ նա կովկասյան տարածաշրջանի 45-ամյա բնակիչ է։ Ձերբակալվածը ոստիկաններին ասել է, որ շփոթել է՝ տուժողի տեղում այլ մարդ պետք է լիներ։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե իրականում ում վրա պետք է հարձակվեր տղամարդը և ինչ նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել