Lurer.com-ը գրում է.

Մոդել Քեթին (ազգանունն անհայտ է) մի քանի պլաստիկ վիրահատությունների է կատարել դեմքին և հինգ անգամ մեծացրել կուրծքը՝ Բարբի տիկնիկի տեսք ունենալու համար։ Համապատասխան նյութը հրապարակել է The Sun-ը։

Աղջիկը պատմել է, որ կերպարը փոխելու մասին սկսել է մտածել մի քանի տարի առաջ, քանի որ երազում էր ավելի կանացի տեսք ունենալ։ Այսպիսով, նա մազերը ներկել է վառ վարդագույն, կատարել է պիրսինգ պորտի հատվածում և ռինոպլաստիկա։ «Ես տառապում եմ պերֆեկցիոնիզմով իմ արտաքինի հետ կապված»,- խոստովանել է նյութի հերոսուհին։

Բացի այդ, հրապարակման 31-ամյա զրուցակիցը պատմել է, որ մի քանի անգամ կրծքի պլաստիկ վիրահատության է ենթարկվել և ի վերջո իր չափսը A-ից դարձնելով E։ «Նախկինում ես շատ փոքր կուրծք ունեի, իսկ հիմա հպարտ եմ, որ իմպլանտներ եմ տեղադրել»,- պատմել է նյութի հերոսուհին։

Մոդելը նաև դիմել է բոտոքսի ներարկումների, ֆիլերներ լցրել շուրթերի, այտերի, կզակի և ծնոտի հատվածում։ Բացի այդ, նա նախատեսում է կրծքերի մեծացման նոր վիրահատություն անել, որպեսզի ավելի շատ նմանվի տիկնիկի: «Ես դեռ շատ հեռու եմ կատարյալ Բարբիից»,- եզրափակել է նա։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել