Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։ Ու տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի  գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատից հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։  Պարեկները սահմանազատել են տարածքը։  Լրացուցիչ ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ 43-ամյա Գ․ Ա-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ Ոստիկանությունը տեղում պարզել է նաև, որ ահազանգը, որ ամումիսը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, հերքվել է կնոջ կողմից, ով հայտնել է, որ բռնության չի ենթարկվել։

  Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել