Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով Կիևին ընդունել ՆԱՏՕ և Եվրամիություն։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում տեսակապի միջոցով իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դուք բոլորդ տեսնում եք, թե Ուկրաինան որքան մեծ ներդրում ունի մեր համայնքի պաշտպանության գործում, դուք բոլորդ տեսնում եք, թե որքան կարևոր է, որ մենք իսկապես միավորվեցինք փետրվարի 24-ից հետո։ Ուստի, սրա շնորհիվ դուք տեսնում եք, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է պետության ղեկավարը։

Նա արևմտյան երկրներին կոչ է արել աջակցել Կիևի՝ Եվրամիությանն ու դաշինքին անդամակցելու հայտին:

Ուկրաինացի առաջնորդը նաև խնդրել է նրանց անել «ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում» դրա համար, ներառյալ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և սկսել իրագործել իր «խաղաղության բանաձեւը»:

Քաղաքական գործիչը նաև հերթական անգամ կոչ է արել Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և ֆինանսական աջակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել