Lurer.com-ը գրում է.

Թեև հեղափոխությունից հետո հաճախ էր խոսվում թալանի դեմ պայքարի մասին, այնուամենայնիվ, այսօր Նոր Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ պետական կառույցները պայմանագրեր են կնքում այնպիսի ընկերությունների հետ, որոնք մեղադրվում են պետությանը նյութական վնաս պատճառելու կամ հարկեր չվճարելու մեջ:

Դիցուք՝ Պետական կառույցները՝ վարչապետի և նախագահի աշխատակազմերը, մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ են անում Սամվել Մայրապետյանի «Տոյոտա Արմենիա»-ից, մինչդեռ Մայրապետյանին նույնպես մեղադրում էին պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու մեջ:

Վայոց Ձորի մարզպետարանը, ի դեմս Արարատ Գրիգորյանի, 265,600 դրամի ծառայություններ է գնել «Սմարթլայն» ՍՊԸ-ից, որը, ըստ ՊԵԿ-ի, չկատարած հարկային պարտավորություններ ուներ պետության հանդեպ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեկ անձից գման ընթացակարգով 235,200 դրամի գնում է կատարել Դավիթ Աղասարյան ԱՁ-ից, որը նույնպես պետության հանդեպ չկատարած հարկային պարտավորություններ ունի:

Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Վեգա Ուորլդ»-ից Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 117,000 դրամի կտորից պայուսակ է գնել: Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ Ալեքսանյանին պատկանող ՍՊԸ-ները խուսափել են հարկեր վճարելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել