Lurer.com-ը գրում է.

Իսպանիայի անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը։

60 կգ քաշային կարգում նա մենամարտեց Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշի հետ։ Երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնը հաղթեց ժամանակից շուտ՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմից ավելի վաղ առաջին մենամարտերը հաղթանակով էին ավարտել 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը,  67 կգ քաշային Արես Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել