Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ խոշորացված համայնքի բամբակի գործարանի երկահարկանի պահեստում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մարալիկի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 49 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Մինչ հրշեջ փրկարարների օպերատիվ ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի Պարեկային ծառայության Մարալիկի վարչական տարածքը սպասարկող պարեկային ծառայության պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Կրակի տարածումը հրշեջների ու քաղաքացիների շնորհիվ կանխվել է։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, պարզվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել