168.am-ը գրում է․

Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», – Ռյաբկովն ասել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:

«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել