Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բալիի գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրի հավասարակշռված բովանդակության վրա՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի մասով, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև թուրքական կողմը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անադոլու»-ի փոխանցմամբ էրդողանը խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: Էրդողանը մեկնաբանել է թուրքական կողմի ներդրման հարցը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև երկխոսության խթանման գործում՝ Անկարայում երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպման լույսի ներքո։

«Թուրքական հետախուզական ծառայությունների տվյալներին հղումով կարող եմ միայն փաստել, որ այս պահին կողմերը միջուկային զենք կիրառելու նախաձեռնություն չունեն։ Թուրքիան իր հերթին ձգտում է միջնորդ դառնալ երկխոսության մեջ և ակտիվ հանդիպումներ կազմակերպել։ Աստված չանի, որ դա հանգեցնի նոր համաշխարհային պատերազմի։ Սա չպետք է թույլ տալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել