Hraparak.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց է տվել, որում բացել է բոլոր քաղաքարտերը: Ֆուտբոլիստը տեղեկացրել է , որ իրեն ակումբում պարզապես ստիպում են, որ հեռանա: Ռոնալդուն խոստովանել է , որ այս պահին իր հարազատ ակումբը զիջում է «Սիթիին», «Լիվերպուլին» ու «Արսենալին»: Նրա պնդմամբ` ակումբում պետք է ամեն ինչ քանդել ու սկսել զրոյից: «Եթե ինձնից պիտի սկսեն դա անել, ապա իմ հեռանալը , հավատացեք, խնդիր չէ»,-ասել է նա` խոսելով նաև «Յունայթեդի»մեկ այլ լեգենդի`Ռունիի քննադատությունների մասին, որոնք հնչել էին օրերս պորտուգալացու հասցեին:

«Հստակ ասել, թե Ռունին ինչու է ինձ այդքան քննադատում, հնարավոր չէ: Կարծում եմ` հավանական տարբակներից մեկն այն է, որ ես մինչև հիմա պրոֆեսիոնալ մակարդակում ֆուտբոլ եմ խաղում, իսկ նա` ոչ»,- նշել է Ռոնալդուն: Ռոնալդուն նշել է նաև, որ չի հարգում թիմի ներկայիս գլխավոր մարզչին ու դա մեկ պատճառ ունի:

«Այդ մարդն էլ ինձ չի հարգում: Ես չեմ կարող հարգել մեկին, ով ինձ չի հարգում»,- ասել է նա:

Աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանը հարցազրույցից հետո տեղեկացրել է , որ ոչ թե ինքն է խնդրել ֆուտբոլիստին, որ հարցազրույց տա, այլ հակառակը:« Ռոնալդուն ամեն ինչ կազմակերպեց: Նա զգում էր, որ խոսելու ժամանակն է»,- ասել է Մորգանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել