Tert.am-ը գրում է․

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերումներ կարդաց 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

««Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է, Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը», «Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրել է իր հայ ազգաբնակչությանը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», «թուրք բարձաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում,Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը», «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը», «ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը, քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի վերջին խոչընդոտն են  դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար», «գործնականում Արցախը հիմա պատերազմում է երեք ճակատով՝ Ադրբեջանի, Թուրքիայի բանակների և ահաբեկիչների դեմ»,- այս և այլ մտքե ԱԺ ամբիոնից կարդաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ դրանք Փաշինյանի ելույթներից բառացի մեջբերումներ են։

Այնուհետև պատգամավորը մեջբերեց Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությունից հատված, որը վերաբերում էր նույն Էրդողանին․ «Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դրական տպավորությւոն եմ ստացել , և՛ հեռախոսազրույցը և՛ հանդիպումը գնահատում եմ դրական, Թուրքիայի նախագահի և իմ ասածները անհամատեղելի չեն»,- կարդաց Վարդանյանը նշելով, որ այս  մեջբերումը նույն մարդու 2022թ-ի նույն մարդու նոյեմբերի 11-ին Հ1-ի ինքնահարցազրույցից է։

«Ահա այսպես, համեմատե՛ք, այսօր այդ մարդը զգուշորեն փորձում է հակադարձել նախկինում «կիրթ, կառուցողական» Ալիևին, բայց դրական է գնահատում Էրդողանին, զգուշացնում եմ, Էրդողանի հարցում, ինչպես Ալիևի, սխալվում եք, եթե կարող եք, մտածե՛ք»,- ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել