Աննան է կրկին անգամ ինքնափիառվել՝ այցելելով հերոսաբար նահատակված Տարոն Անդրեասյանի տուն: Նախկինում Աննան հաճախ էր այցելում զոհվածների ու հերոսացածների տները, տեսակցում նրանց հարազատներին, իբր ցավակցում ու ոգեշնչում, իսկ հետո վերադանալով կառավարական դաչաներ՝փսխում հոգու խորքում կուտակված ողջ մաղձը. այնքան ծաղր, չարակամություն, նողկանք ու ատելություն, որքան որ կա Աննայի ստատուսներում՝ մեր զոհված տղերքի հարազատներին հասցեագրված, հաստատ չի գտնվի անգամ Մեհրիբանի հոգում:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ երեսով է Աննան այցելում հայրենիքի համար նահատակված ինքնազոհաբերված հերոսներից մեկի ծնողներին, գուցե այն հույսով,որ նրանք ծանթ չե՞ն իր հակահայ ստատուսներին, թե՞ Տարոն Անդրեասյանի պարագան առանձին է՝ տարբեր մյուսներից, և կոնկրետ նրա հանդեպ Աննան ինչ-որ զգացմունքներ է տածում: Իսկ ի՞նչ չափորոշիչներով է Աննան առաջնորդվում զոհվածների տներն այցելելիս, քաղաքակա՞ն,թե՞ մեկ այլ:

Սկզբունքորեն Աննայի համար միևնույնն են զոհվածների՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ հայացքներ ունեցող ընտանիքներն ու հարազատները. նրանք բոլորն էլ Աննայի կողմից ընկալվում են՝ թշնամիներ ու անբարոյականներ, որոնց երեխաների ինքնզոհողության արդյունքում Աննային դեռ չի գաջողվել թաղել 5000-ամյա մեռելին:

Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության, կհաջողվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել