ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը, որ օրերս է վերադարձել արտերկրից: Մեզ հայտնի դարձավ, որ նա նշել է, որ իրենց տանը ոսկի ունեն, իրավապահները այդ հետքով գտել են ոսկին: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ գողության վարկածը բացառվում է:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը. ինչ է նա ասել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել