Mediahub.am-ը գրում է․

Գյուղում խոսում են, որ գործի անռչությամբ փակուղային վիճակ է։ Գիշերը ժամը 10-ի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները եկան մեր տուն, հարցնում էին սպանվածների ընտանիքի անդամների մասին, թե ինչպիս՞ի ընտանիք էին, ի՞նչ խնդիրներ ունեին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Պեմզաշենի բնակիչներից Սեւակը՝ նշելով, որ գյուղում գրեթե բոլոր տներն են մտել ոստիկանները։

Սեւակը նշեց, որ Պեմզաշենում խուճապ է, իր տեղեկություններով դպրոցականների մի մասն էլ այսօր դպրոց չի գնացել։ 

Գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից 2 օր անց կասկածյալ ու ձերբակալված անձ չկա։ Տեղեկությունը MediaHub-ը ճշտեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանից։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ եւ նրա 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն եւ 8-ամյա Սարգիսը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ աչափահասի սպանությունը կետերով։ 

Սպանված կինն աշխատում էր Պեմզաշենի բուժկետում որպես օպերատոր։ Նրա ամուսինը դեպքից մի քանի ամիս առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Այսօր MediaHub-ի հետ զրույցում Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանն ասել է, որ գյուղացիները շոկի մեջ են, լարված վիճակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել