Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանային դատարանը պետական դավաճանության մեղադրանքով կալանավորել է աստրախանցի 21-ամյա ուսանող Գլեբ Վերդիյանին։

Դավաճանության մեջ կասկածվող 21-ամյա Գլեբ Վերդինյանն այս պահին ամենաերիտասարդն է, ում նկատմամբ նման մեղադրանք է առաջադրվել, գրում է «Царьград»-ը։ 

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ուսանող Գլեբ Վերդիյանի դեմ դավաճանության փաստով։ Լեֆորտովոյի դատարանն արդեն նրան կալանավորել է։ Գլեբ Վերդիյանին սպառնում է ազատազրկում 12-ից 20 տարի ժամկետով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով («պետական դավաճանություն»):

Նշվում է, որ Գլեբ Վերդիյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 10-ին Աստրախան քաղաքում։ Սոցցանցերում անկետայի համաձայն՝ երիտասարդն իր հայացքները բնորոշում է որպես սոցիալիստական և աթեիստ։

Գլեբ Վերդինյանը ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին մանր խուլիգանության՝ պետական պաշտոնյաներին չհնազանդվելու և հասարակական կարգը խախտելու համար։ Կալանքի ժամկետը 10 օր էր, իսկ նոյեմբերի 7-ին ուսանողը պետք է ազատ արձակվեր։ Սակայն նույն օրը Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը գրանցել և բավարարել է Գլեբ Վերդինյանին պետական դավաճանության կասկածանքով կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել