Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են փորձում հղում կատարել այն հանգամանքին, որ իրենք, գալով իշխանության, չեն օգտվում կյանքի բարիքներից՝ մնալով ժողովրդի ծառաներ: «Քյասիբ հեղափոխականների» ամպլուան, սակայն, կարծես թե, ճաք է տվել: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ամենահարուստ թավշյա պաշտոնյաների թոփ 5-յակը:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6,000,000.00 ԱՄՆ դոլար, 694,000.00 կանխիկ ԱՄՆ դոլար,  4,660,000.00 և 4,835,000.00 կանխիկ ՀՀ դրամ: Վերջինս հայտարարագրել է նաև հողամասեր, հասարակական նշանակության շինություններ, 4 ավտոմեքենա, արժեթղթեր և ներդրումներ

Արսենյանի հանձնված և վերադարձրած փոխառությունները ունեն հետևյալ տեսքը

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄն դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար: Վերջինս հայտարարագրել է նաև անհատական բնակելի տուն և հողամաս՝ գնված 2020 թվականին: 2021-ին Թորոսյանը նույնպես հողամաս է ձեռք բերել: Նա հայտարարագրել է նաև ավտոմեքենա, ավստրիական բանկից ստացված 20,737.10 եվրո: Ահա նաև վերջինիս կատարած ծախսերը.

ՀԾԿՀ պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է 500,000.00 դրամի փոխառություն, 31,500.00 ԱՄՆ դոլար, 7,800,000.00 ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12,831,285.90 ՀՀ դրամ: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր և 35,000,000.00 ՀՀ դրամի եկամուտ:

Ինչպես տեսնում ենք՝ «քյասիբ հեղափոխականների»  ամպլուան իսկապես այլևս ՔՊ-ական պաշտոնյաների «հագով»  չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել