168.am-ը գրում է.

44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 18-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ եւ Վահրամ Վարդանյաններ զույգ են երեխա են ունեցել։

«Ես չէի սպասում նման բանի, կարծում էի՝ չի կարող ստացվել։ Մտածում էի, որ մի անգամ եմ փորձելու եմ, որ հանկարծ հետո չմեղադրեի ինձ չփորձելու համար։ Հավատս չէր գալիս, որ կստացվի»,- Առողջապահության նախարարության ռեպորտաժում պատմում է նորածինների մայրը՝ Լիլիթը։

Ծնողները փոքրիկներին անվանակոչել են Դավիթ եւ Տաթեւ։

«Կարծես հեքիաթում լինեմ, աչքերիս չեմ հավատում։ Իրենք մի քիչ կմեծանան ու կիմանան՝ ինչ եղբայր են ունեցել, կնմանվեն իրենց եղբորը»,- ասում է Վահրամ Վարդանյանը։

«Անպտղության հաղթահարման» ծրագրի միջոցով 2022թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ` 25 ընտանիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ 26 երեխա է ծնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել